Ներքին 4 տարի առաջ - 18:03 17-12-2021

«Flyone Armenia» ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները և զանգերին չի պատասխանում

Քիչ առաջ Oragir․news-ի հետ կապ հաստատեց Մոսկվայի մեր հայրենակիցներից մեկը՝ նշելով, որ դեկտեմբերի 29-ին Հայաստան վերադառնալու համար ավիատոմս է գնել, սակայն «Flyone Armenia» ավիաընկերությունը չեղարկել է չվերթը և զանգերին չեն պատասխանում։

Քաղաքացին անելանելի վիճակում է, և չգիտի, թե ինչպես է հարցը լուծվելու։ Oragir.news-ը ևս փորձեց ավիափոխադրողից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերը ևս մնացին անպատասխան։ Նշենք, որ այս ավիաընկերությունը կոմերցիոն փոխադրումների իրավունք տվող փաստաթուղթ՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել այս տարվա հուլիսի 2-ին։

Ավելի վաղ մամուլը գրել էր,որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված «Flyone Armenia» ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվելու է։ Պատճառը այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։

Այնուհետև ընկերությունը պարզաբանում տարածեց, թե չեղարկման պատճառը կապված է ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալով (այդ թվում` ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված)։ «Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նաև տեղեկացնում է, որ մյուս ուղղություններով չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ «FlyOne Armenia»-ն հայցում է ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ