Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:26 02-10-2024

ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի հայտարարությունները հակասում են ՀՀ պարտավորություններին. հայտարարություն 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն տարածել են համատեղ հայտարարություն են տարածել՝ ՀՀ ԱԱԾ և ՆԳՆ ոստիկանության կողմից ընդդիմության սպասվող հանրահավաքի վերաբերյալ արձագանքի մասին։

Հայտարարությունում ասվում է. «Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին ընդառաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը հայտարարություններ են տարածել, որով կասկածի տակ են դրել գալիք հավաքի խաղաղ բնույթը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։

Եթե ՆԳՆ ոստիկանության հայտարարությամբ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին կոչ է արվում «ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներից», ապա ԱԱԾ հայտարարությամբ ներկայացվում է ծանր հանցագործությունների մի ամբողջ «ցանկից» զերծ մնալու հորդոր՝

«զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց՝ նախազգուշացնելով, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները»:

Ուժային կառույցների կողմից առանց հիմնավորման նման հայտարարություններ անելը խախտում է պետության առաջնային պարտականությունը՝ աջակցել խաղաղ հավաքների ազատությանը և պաշտպանել այն։

Պետությունը պետք է ելնի այն կանխավարկածից, որ հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նպատակները խաղաղ են, եթե առկա չեն բռնության գործադրման կամ հրահրման համոզիչ ապացույցներ[5]։ Նման որևէ ապացույց կամ հիմնավորում ուժային կառույցները չեն ներկայացրել։ Այլապես, նման ծանր հանցագործությունների նախապատրաստման պարագաներում գործի կդրվեին ուժային կառույցների ողջ ռեսուրսները։

ՆԳՆ և, առավել ևս, ԱԱԾ հայտարարությունները հակասում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոլորտում պետության ստանձնած պարտավորություններին։ Ըստ այդմ՝ այս հայտարարությունների տարածման միակ դրդապատճառը ընդդիմադիր ուղղվածության հավաքների վարկաբեկումն է։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում