Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 25-09-2024

Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի հարազատ հոգիներն են․ նրանց տեսնելիս Նիկոլը երջանկանում է․ Շուշան Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին նվիրել էր իր գրած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Հանդիպումից տարածված լուսանկարներում, որտեղ Փաշինյանի ձեռքին Էրդողանի գիրքն էր, կառավարության ղեկավարի դեմքին լայն ժպիտ էր, ինչի պատճառը հանրության լայն շերտերի համար անհասկանալի էր։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը երջանիկ դեմք ունենում է միայն այն ժամանակ, երբ շփվում է Էրդողանի և Ալիևի հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Նիկոլ Փաշինյանի համար հարազատ հոգիներ են, ու նրա ժպիտի մեջ զարմանալի ոչինչ չկա․

«Սա այնքան օրինաչափություն դարձած թեմա է, որ չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ակհա՞յտ չի, որ ինքը միշտ դրական էմոցիաների մեջ է և ժպիտը դեմքին է, երբ տեսնում է հայի թշնամուն։ Այսինքն՝ ինքն իր էությամբ հային ու իր հայրենիքին թշնամի է և բնականաբար իր համախոխներին տեսնելիս երջանկանում է։ Արցախի հանձնումից, պատերազմներից, Տավուշի գյուղերը հանձնելուց, Սյունիքի գյուղերը, Իշխանասարը կրակի մեջ թողնելուց հետո Փաշինյանի ժպիտը օրինաչափ է։ Բա երկուսն էլ իր հոգու, սրտի հերոսներն են»։

Oragir.News-ի հարցին, թե հանրության մի մասն ինչու է Փաշինյանի պահպվածքին նորմալ վերաբերվում՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնցից ոչ մեկի հետ ինքն անձամբ չի համակերպվում։ Նա կարծում է, որ գործող իշխանություններն այնքան են վախեցրել ու մանիպուլացրել ժողովրդին, որ մարդկանց մի մասն այլևս արժանապատվության մասին չի խոսում։

«Չեն ասում, որ արժանապատվություն է, երբ դու քո տեսակն ունես, պահպանում ես քո եկեղեցին, քո դպրոցը։ Վախեցնում են մարդկանց, որ եթե դուք չհամաձայնեք, որ Արարատը մերը չէ, որ միայն Արագածն է մերը, ուրեմն մեզ կկոտորեն։ Այ տենց վախեցած, մի ամբողջ սերունդ են խեղել։ Սա առավելապես տեսակի հարց է, մարդկանց կոդի մեջ ինչ-որ բան փոխվել է, որն ինձ համար պարզապես ողբերգություն է։ Իմ ճանաչած հայը երբեք այսպես չի եղել»,- շեշտում է նա։

Oragir.News-ի հարցին, թե հայ ժողովուրդն ի վերջո հասկացա՞վ, որ Արցախը հանձնելուց հետո հանգիստ չի ապրելու՝ Շուշան Պետրոսյանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ժողովուրդը հասկացավ, անուղեղ և կառավարելի բիո մասսան երբեք չի հասկանալու, որովհետև սրանք հավերժ չեն։ Սրանք վաղը գնալու են, և ով վաղը կգա էս անուղեղ, անսկզբունք և անտեսակ բիո մասսան դարձյալ պետք է ծառայի։ Ստրկամիտ, ինչ-որ ծառայողական բան կա, որը երբեք՝ որևէ իշխանության օրոք, չեմ ընդունել։ Այ դրանք՝ կամակատարներն ու սեփական միտք, գաղափար և տեսակ չունեցողները դառնում են մեր ողբերգությունների պատճառը»։

Շուշան Պետրոսյանը հավելեց, որ հոկտեմբերի 2-ին մասնակցելու է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին։ «Ինչպես ցանկացած հավաքի, որը դեմ է ներկայիս հանցագործ իշխանության գործունեությանը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է