Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 24-09-2024

Երևանում օտարերկրացիները կացնով հարվածել են տաքսիստ հայրենակցին, կողոպտել, պահանջել, որ ծնողներից 10․000 դոլար ուզի

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը:

«Տուժած օտարերկրացու և նրա ընկերոջ հետ զրույցից հասկացանք, որ նրա նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ կոնկրետ դեպքի վայրը եղել է Ջիվանու փողոցի տներից մեկը: Շտապ մեկնեցինք Ջիվանու փողոց, սակայն տուժածի նշած տանը այլևս մարդ չկար: Այդտեղ վարձով բնակվող բոլոր չորս տղամարդիկ դիմել էին փախուստի»,-ասել է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել կատարվածը:

Ըստ նախնական տեղեկությունների` «Նիսան» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն մատուցող երիտասարդին «Վոթցափ» հավելվածով զանգահարել էին իր համերկրացի երկու հոգի, պատվիրել, որ մոտենա Ջիվանու փողոցի մի տուն: Երբ մոտեցել էր, նրան հրավիրել էին ներս` թեյ խմելու: Ոչինչ չկասկածող տաքսիստը մտել էր տուն, որտեղ կացնի բութ մասով մեջքին հարված ստանալուց ընկել էր:

Երբ վեր էր կացել, նկատել էր չորս անձի՝ դեմքերը կտորով ծածկած: Նրանք սկսել էին տաքսիստին հարվածել, այդ ընթացքում մեկը պահել էր ձեռքերը, իսկ մյուսները գրպանից հանել էին 150 հազար դրամ, անձնագիրը, միջազգային վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը և բջջային երկու հեռախոս:

Ավելին, պահանջել էին զանգահարել հայրենիքում բնակվող իր ընտանիքին, որ 10 հազար դոլար ուղարկեն, այլապես իրեն կվնասեն: Հետո կրկին հարվածել էին, քարշ տալով տարել հյուրասենյակ, կրկին պահանջել զանգել հարազատներին: Բայց մի հարմար պահի նկատելով, որ հյուրասենյակի պատուհանը բաց է, տաքսիստը դիմել էր փախուստի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ավազակության հատկանիշներով, և իրավապահներն անցան գործի:

«Քննչական բաժնի հետ ձեռնարկած միջոցառումներով կարողացանք ճշտել ավազակություն կատարած անձանց ինքնությունը: Համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ` շուտով պարզեցինք նաև նրանց թաքնվելու վայրը:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում հայտնաբերեցինք օտարերկրացի չորս անձանց, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալեցինք և ներկայացրինք Մալաթիայի քննչական բաժին»,-մանրամասնել է Հարություն Պետրոսյանը:

Բոլորն էլ կալանավորված են: Հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն