Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 23-09-2024

ՀՀ թիվ 1 «ննջարանը»

Այսօր, սեպտեմբերի 23-ին, առավոտյան Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում մի քանի քաղաքացիներ պառկած, քնած են հանրային նստարանների վրա։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, որը մեր քաղաքի այցեքարտն է, վերածվել է ննջարանի բաց երկնքի տակ։

Ուշագրավ է, որ սա տեղի է ունենում ՀՀ կառավարության շենքերի հարևանությամբ, քաղաքականություն որոշողների աչքի առաջ։ Կարելի է ասել, որ սա կառավարության վարած սոցիալական քաղաքականության իրական պատկերն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված