Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:14 23-09-2024

40-ամյա տղամարդը Հաղարծինի գյուղապետարանի մոտակայքում անկանոն կրակոցներ է արձակել. shamshyan.com

Հուլիսի 30-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Մկո» մականվամբ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Հ․-ն այս տարվա հուլիսի 15-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում գիշերը ժամը 02։30-ի սահմաններում իր մոտ եղած դեռևս չպարզված զենքով Հաղարծին բնակավայրի գյուղապետարանի մոտակայքում, որտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ բնակիչներ, հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և մարդկանց անդորրը խախտելով՝ անկանոն կրակոցներ է կատարել:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից