Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:08 22-09-2024

Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի․ Աստղ Գալեյան

«Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին»։ Այս մասին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Նա շեշտեց՝ պետք է պայքարել մինչև վերջ, որպեսզի ոչ մի ծնող այլևս չզգա այն ցավը, որ իրենք են զգում։

Ամենից շատ դիտված