Ներքին 1 տարի առաջ - 20:52 21-09-2024

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը:

Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության լրջագույն քննությունն է: Այդ քննությունը գնահատվում է մեր աշխատանքով. ազնիվ ու սրտացավ աշխատանքով:

Սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության ճանապարհին մենք՝ որպես դատախազներ, ունենք անփոխարինելի դերակատարություն։ Մեր աշխատանքը ծառայում է մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդմանը, մեր երկրի կայունությանն ու հետևողական զարգացմանը:

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները փոխվել են և դրանք հնարավոր է հաղթահարել մեր մտածողության փոփոխությամբ, մոտեցումների անկաշառությամբ և վերաբերմունքի ազնվությամբ:

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ: Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր, այս հանդիսավոր առիթով, ցանկանում եմ նախ բոլորիս կողմից շնորհավորել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով դասային աստիճանների և պետական պարգևների արժանացած մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով, անկաշառությամբ և ազնվությամբ յուրաքանչյուր օր նպաստում են մեր իրավական պետության ամրապնդմանը: Շնորհակալ եմ ծառայության համար»:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով, մեկ դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից