Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:59 12-09-2024

Դանակահարություններ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենիներ» ռեստորանի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 11-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենիներ» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին` պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գերասիմ Բ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև