Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 տարի առաջ - 15:51 02-09-2024

Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է. Գեղամ Ստեփանյան

Ենթադրում եմ, երբ վերադարձի մասին խոսվում է և վերադարձի իրավունքը մենք փոխկապակցում ենք ինքնորոշման իրավունքի հետ, հավանաբար, դա Փաշինյանի համար Հայաստանի պետական շահի դեմ գնացող արտահայտություն է: Այս մասին Արցախի ներկայացուցչության առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն ընկալումները, որ կան արցախահայության շրջանակում վերադարձի առնչությամբ հակասում են Հայաստանի պետական շահին:

«Բայց դա ընդամենն իր ընկալումն է, սա նույն խոսույթի ու քաղաքականության շարունակությունն է, այսպես կոչված, նշաձողի իջեցման, որն էլ ի վերջո հանգեցրեց նրան, ինչն ունենք: Ես չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ», - ասաց նա:

Նրա խոսքով՝ այս պահին առաջնահերթություն պետք է լինի վերադարձի իրավունքն օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ:

«Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ», - շեշտեց նա: