Ներքին 1 տարի առաջ - 14:18 29-08-2024

Արարատ Միրզոյանը դիվանագետների հետ այցելել է Կիրանց և ՀՀ-Ադրբեջան միջպետական սահման

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները: