Ուղիղ եթեր
Աննա Հակոբյանը մայոնեզ սիրում է, իսկ խնձոր՝ ոչ․ մի անհարմար պատմություն
copy image url

Աննա Հակոբյանը մայոնեզ սիրում է, իսկ խնձոր՝ ոչ․ մի անհարմար պատմություն

Ներքին 7 ամիս առաջ - 19:25 28-08-2024
Թեև արդեն մի քանի օր է անցել միջադեպից, բայց Փաշինյանի ուղղությամբ վերևից ընկած խնձորի շուրջ քննարկումները չեն դադարում։ Տուժածներ չկան, բայց վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տղամարդուն ընդհուպ երկու տարվա ազատազրկում է սպառնում։

Իհարկե, այսպիսի ընթացք գուցե չստանար միջադեպը, եթե թիրախում Նիկոլ Փաշինյանը չլիներ, բայց քանի որ վարչապետն է, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում և՛ տունն էին գտել, և՛ խնձորը նետող տարեց տղամարդուն։

Այս պահին տարեց տղամարդու խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Միջադեպի վերաբերյալ չդադարող խոսակցություններին զուգահեռ տեղին է հիշել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ տարիներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը։

2018 թ․ փետրվարին, երբ դեռ հեղափոխության քայլերթն էլ չէր սկսել Փաշինյանը, ընդդիմադիր հայացքների տեր Աննա Հակոբյանի ուշադրությունը գրավել էր Բելգիայում տեղի ունեցած մի միջադեպ․ ակտիվիստները հարձակվել էին Բելգիայի վարչապետի վրա և նրան ողողել մայոնեզով, սակայն վարչապետի անվտանգության ծառայությունը ակտիվիստ աղջիկներին չնկատելու էին տվել և հեռացրել դահլիճից: Աննա Հակոբյանն էլ, կիսվելով այս միջադեպով, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Պատկերացնում եք, էս աղջիկներից ոչ մեկին չեն ապտակում, մազերը չեն քաշում, գլխին չեն հարվածում, կրծքերին ու մարմնի այլ մասերի ձեռք չեն տալիս, վարչապետի վրա մայոնեզ լցնող աղջիկներին ընդհանրապես չնկատելու են տալիս եւ ուղղակի վարչապետին հեռացնում են դահլիճից, ղզիկ եվրոպացիներ են էլին....»։



Բելգիայի՝ մայոնեզով ողողված վարչապետը այնքան ծանր չի տարել միջադեպը, որքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խնձորն ամենևին էլ չի դիպել, բայց դա չի խանգարել որ հենց նույն րոպեին իրարանցում սկսվի ու տարածքը շրջապատեն իրավապահները, գործի անցնեն փրկարարները։

Հավելենք նաև, որ ապացուցված էլ չէ՝ խնձորը նետվել է վարչապետի վրա, որովհետև չի բացառվում, որ խնձորը 71-ամյա տղամարդու ձեռքից պարզապես ընկել է։

Ամենից շատ դիտված

11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
15:13 Ռեփերը կհուղարկավորվի իր սիրելի լյուքս բրենդներով
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
16:35 Տղաս 3 տարի է՝ ապօրինի կերպով անազատության մեջ է. նախկին հարսիս հայրը կապեր ունի, որոնք օգտագործում է
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ
22:00 21 անշարժ գույք, 36․6 մլն փոխառություն, 6․8 մլն եկամուտ․ Եղեգնաձորի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը