Ներքին 2 տարի առաջ - 23:09 23-01-2024

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» է դարձնում ապօրինի

Կապված ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ շրջանառելու հետ՝ անհրաժեշտություն է առաջացել ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու հանձնաժողով ստեղծելու մասին հրամանին, ինչը նախատեսված է Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի 4-րդ կետով։

Նշենք, որ սույն հրամանը հասանելի չէ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի հրամանների բաժնում, ուստի Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ պարզելու, թե ինչու նշված հրամանը հասանելի չէ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի հրամանների բաժնում։

«Խնդրում ենք տրամադրել ՀՀ ԿԳՄՍ նախարարի ստորագրած հրամանը՝ ՀՀ կառավարության՝ 2021թ․ փետրվարի 4-ի որոշմամբ ուժի մեջ մտած հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին»,- նշել ենք գրավոր հարցման մեջ։

Պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին