Ներքին 2 տարի առաջ - 15:46 10-08-2024

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՛չ դրսից աջակցություն ունի, ո՛չ ներսից. Բագրատ Սրբազան

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՛չ դրսից աջակցություն ունի, ո՛չ ներսից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նիզամի գյուղում իր ելույթում ասել է Բագրատ Սրբազանը:

«Մարդկանց դարձրել են ցինիկ, մոլորված ու մոլորության մեջ չգիտեն իրենց ոնց դրսևորեն։Պարզ մոլորության մեջ են գտնվում այդ մարդիկ եւ մեր խնդիրն է մարդկանց մոլորության ճամփից հետ բերել»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ չեն կարողանում անգամ իրենց կրքերը զսպել։
«Մեղք են մարդիկ, շփոթված են ու մոլորված։ Այսքան արհավիրքից ու աղետից հետո մարդիկ չեն կարող դիմացինի հետ թշնամի լինել, այլ հակառակը, այս արհավիրքն ու աղետը դուրս է գալու սիրով ու հաշտությամբ, միմյանց պատիվ ընծայելով։ Մենք խոսում ենք հաշտության, ճշմարտության ու սիրո մասին»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանը եւս մեկ անգամ նշեց, որ շարժման, պայքարի տրամաբանությունն է ժողովրդին վերադարձնել իրենց ակունքներին, ճշմարտությանը, կյանքին, երանելիությանը, պատվին։
«Ոչ ոք ո՛չ աթոռի ցանկություն ունի, ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի։ Մենք ոչնչի կարիք չունենք, բացի պատիվ ու հայրենիք ունենալուց»,- ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»