Արտաքին 2 տարի առաջ - 09:32 09-08-2024

Ուկրաինան հարձակում է իրականացրել Լիպեցկի ուղղությամբ․ ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Գիշերը ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում է իրականացրել ՌԴ Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի ուղղություններով։ Հայտնում է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը։

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել, և զինամթերքի պահեստները սկսել են պայթել։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ, նրանց հոսպիտալացրել են։ Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովն իր ալիքում հայտնել է, որ քաղաքում և մունիցիպալ կազմավորումներում դադարեցրել են ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը:

Հայտարարվել է օդանավակայանի մերձակայքում գտնվող խաղաղ բնակիչների տարհանում։ Վթարի է ենթարկվել նաև էներգետիկ ենթակառուցվածքը, որոշ սպառողներ հոսանքազրկվել են։

Ավելի քան 400 տնային տնտեսություն գտնվում է տարհանման գոտում։ Տարհանված բնակավայրերում տեղադրվել են կետեր՝ բնակիչների տներն ու ունեցվածքը պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ