Oragir.News-ը այսօր՝ օգոստոսի 7-ին, Ավան վարչական շրջանի բնակիչներից մեկից ահազանգ է ստացել, որ տեղի հացի փռից գնել է մատնաքաշ տեսակի հաց, որի միջից հայտնաբերել է ալյուրի պարկի մնացորդներ։
«Ամեն օր այդ խանութից հաց ենք առնում, մի քանի անգամ եղել է, որ ավազի հատիկներ են եղել, բայց ձայն չենք հանել։ Այս անգամ, սակայն նյարդերս տեղի տվեցին, երբ անչափահաս թոռնիկս հացի միջից ալյուրի մեշոկի կտորներ հանեց»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչը և տրամադրեց տեսանյութ։
Մանրամասները՝ տեսանյութում։