Ավելին 4 տարի առաջ - 19:29 28-10-2021

Աղջիկը քթի միջից 20 տարի մնացած ուլունք է հանել

ԱՄՆ-ից Հաննա Համիլթոնը քթից ուլունքի հատիկ է հանել, որը քթի մեջ է եղել 20 տարի, գրում է Metro պարբերականը։ Եթե ​​աղջիկը չհիվանդանար, հայտնի չէ, թե դեռ որքան օտար մարմինը կմնար նրա օրգանիզմում։

Նրա խոսքով՝ նա շնչուղիների վարակ է տարել և չի կարողացել նորմալ շնչել։ Ավելին, Հաննան այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես քթի մեջ քար լիներ։ Ավելի մանրամասն զննումից հետո պարզվել է, որ Համիլտոնը չէր սխալվում։

«Ես կապույտ ինչ որ բան տեսա քթիս մեջ»,- պատմել է աղջիկը։

Այդ պահին ամերիկուհին սկսել է աղոտ հիշել, թե ինչպես էր 20 տարի առաջ խաղում վզնոցից պոկված ուլունքի հետ։ Հաննան չէր հիշում, թե ուր է կորել այդ քարը, բայց այժմ նա սկսել է կռահել, որ այս ամբողջ ընթացքում այն բառացիորեն իր մեջ է եղել։

«Ես հիշեցի, թե ինչպես էի զամբյուղից մի ուլունք հանել՝ պահարանի դիմաց կանգնած։ Ես ուզում էի իմանալ, թե արդյոք այն կտեղավորվի իմ քթի մեջ», - պատմել է Հաննան:

Արդյունքում Համիլթոնը ինքնուրույն կարողացել է հանել ուլունքը քթից։ Չնայած, որ աղջիկը չի տուժել, նա բոլորին, ովքեր հայտնվում են նման իրավիճակում, խորհուրդ է տվել չհապաղել ու դիմել բժշկի։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ