Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:12 06-08-2024

Արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ

Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անցած տարի պարոն Խաչատրյանն (Serob Khachatryan) ինձ առաջարկեց միասին գրել «Հասարակագիտություն – 8» առարկայի համար դասագիրք: Ես սիրով համաձայնեցի աշխատել իմ նախկին դասախոսի հետ:

Մոտ կես տարվա աշխատանքից հետո գիրքն այս տարվա գարնանն արդեն պատրաստ էր և ներկայացվեց մրցույթի: Հետո արդեն սկսվեց այդ առարկայի հետ կապված անհասկանալի գործընթաց. մի հանձնաժողովը որոշեց, որ հաղթողը մեր գիրքն է, հետո այդ հանձնաժողովը հեռացվեց, նշանակվեց նոր հանձնաժողով: Արդյունքում, մեր հեղինակած դասագիրքը չի կիրառվելու դպրոցներում: Գործընթացի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դեռ քայլեր կձեռնարկենք:

Այնուամենայնիվ, դասագիրք գրելը շատ հետաքրքիր փորձ էր: Պարոն Խաչատրյանի հետ սկզբնական քննարկումների ժամանակ որոշել էինք, որ հատկապես հասարակագիտություն առարկայի դասագիրքը պետք է լինի Հայաստանի համար, կտրված չլինի մեր իրողություններից, իրավիճակները և խնդիրները պետք է կապված լինեն հենց մեր մարտահրավերներին:

Այդ իսկ պատճառով դասագրքում առկա են ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ փիլիսոփաների վերաբերյալ հատվածներ: Արդարության մասին խոսելիս քննարկվում է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:

Երբ քննարկվում են կոլեկտիվ իրավունքները, շեշտը դրված է ոչ միայն բնապահպանական իրավունքների վրա, այլև առաջնային` ազգերի ինքնորոշման իրավունքի և Արցախի հիմնախնդրի:

Որպես առաջին սահմանադրության օրինակներ ներկայացվում են նաև Շահամիրյանների «Որոգայթ փառացը» (1773թ.), Արցախի և Ուտիքի արքա Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» (6-րդ դար):

Ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ: Բայց անկախ դրանից ես գոհ եմ մեր աշխատանքի արդյունքից»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի