Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:30 29-07-2024

Նոր Խարբերդը դժոխքի է նմանվել. գիշերվա 3-ին են ջուրը միացնում

Նոր Խարբերդ համայնքի 18-րդ փողոցում ամիսներ շարունակ ջրի խնդիր կա։ Oragir.News-ին ահազանգած Միքայել Ղազարյանը նշում է, որ օրվա 18 ժամը իրենք ջուր չունեն։

«Մեր մոտ ջրերը գալիս է գիշերը, նստում ենք մինչև ժամը 3-ը, հասկանանք ջուր երբ ա գալու, կլողանանք թե չենք լողանա։ Զանգում ենք «Վեոլիա ջուր» ասում են վթարի հետ կապված տեղյակ ենք, վաղը առավոտյան ժամը 10-ից կվերականգնվի ու ժամը 10-ը տենց էլ չի գալիս»,- նշեց նա։

Բնակչի խոսքով՝ օրեր են լինում, որ ջուր ընդանրապես չի գալիս՝ նույնիսկ գիշերը։
«Ջուրը նասոսներով ա, օրինակ երկու հարևան օգտվում են, ով շուտ ջուրը բացեց իրենք ջուր ունեն, մնացած 10, 15 բնակարանները ջուր չունեն։ Հոգնած գալիս ենք աշխատանքից, ուզում ենք լողանանք մարդ ենք ի վերջո։ Ծորակը բացում ես, սկի չի էլ ուզում ճլա։ Նույնիսկ էնքան թույլ ա նապոռը, որ առանց նասոս դնելու չի էլ աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա պնդմամբ՝անընդհատ զանգում են «Վեոլիա Ջուր», սակայն միշտ նույն պատասխանն են ստանում։ Երեք ամիս անընդհատ նշում են վթար է։ «Վեոլիա Ջրից» բնակչին նաև պատասխանել են, որ ջրամատակարարումը գրաֆիկով է, սակայն իրենց նշած ժամերին երբեք ջուր չի եղել։

«Իրենց ասելով գրաֆիկը առավոտվա 8-ից մինչև 1-ը պետք ա լինի, բայց տենց բան երբեք տեղի չի ունեցել,որ առավոտյան 8-ին մեր մոտ ջուր գա։ Ես ինքս արհեստավոր եմ։ Աշխատանքից գալիս եմ հոգնած, տանջված, կեղտոտ, ուզում եմ լողանամ, մեկ էլ հոպ ջուր չկա։ Ես արդեն երեք ամիս է ստեղ բնակվում եմ, երեք ամիս ա անընդհատ զանգում եմ։ Վեոլիայում իմ համարը հաստատ անգիր են արել։Պատասխանատու ոչ մեկ չկա»,-նշեց Միքայել Ղազարյանը։

Ըստ նրա՝ ջուրը հասանելի է գիշերվա ժամը 3-ին, երբ մարդիկ քնած են, ջրից չեն օգտվում։
«Գիշերը ժամը 2-ից նոր ջուր ենք ունենում մինչև առավոտը 7-ը։ Դա էլ ժամանակ կա լինում ա, ժամանակ կա չէ։ Չենք կարա նստենք ամբողջ գիշեր տեսնենք երբ ա ջուր գալու, որ լողանանք, հաց սարքենք, աման լվանանք։ Մարդիկ քնած են լինում էդ ժամին, իմ կինը սպասում ա, թե երբ պիտի գիշերվա 3-ին ջուրը գա, որ ամանները լվանա։ Ճիշտ չի դա։ Անտերության մատնված փողոց ա։ Հետո գալիս են ջրի փող են ուզում, որտեղից ջրի փող տամ, եթե չեմ օգտագործել ջուր։ Ինչի համար վճարեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ, սակայն նրանց ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։

Ստացվում է՝ ամիսներ շարունակ բնակիչները ջուր չունեն, սակայն պատասխանատուների կողմից խնդրի վերացմանն ուղղված ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Առաջացած խնդիրներն ու անհարմարություններն ավելանում են, վիճակը մնում է նույնը։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը