Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 19:33 22-07-2024

Երազանքս է՝ Փաշինյանը գնա Բաքու, հետ չգա․ հարցում

Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթաժողովին հրավիրված են նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է խաղաղության գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ իշխանությունները կմեկնե՞ն Բաքու։

«Նիկոլ Փաշինյանը կգնա, իր վեճը չի, հաշվի չի առնի հայ ժողովրդի կարծիքը, ինքը էն գլխից վաճառված է և անում է այն, ինչ որ պայմանավորվել է նրանց հետ»,- ասաց մի տղամարդ։

Մի տղամարդ էլ հավաստիացրեց, որ գնալը ճիշտ է, քանի որ թշնամու հետ խոսել է պետք։

Մի կին, պատասխանելով մեր հարցին․ ասաց․ «Իրեն ճանաչելով՝ կգնա, ուրիշները՝ չէ, Հայաստանի կողմից դա չի ընդունվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա