Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Ինեկոբանկով փոխանցումները չեն կատարվում:
«Ամսի 8-ից 15-ը աշխատավարձերի փոխանցման օր է, գործատուն չի կարող փոխանցել, քանի որ հարկայինից իր վրա տուգանք կգա: Փոխանցումներն արվել են, սակայն Ինեկոբանկը մինչ օրս գումարները չի նստեցրել քարտերին: Սա պարզապես խայտառակություն է, եթե խնդիր կա, թող հաղորդագրություն ուղարկեն ու մարդկանց իրազեկեն: Որ մի օր ուշ վճարում կատարենք, միանգամից տույժերի մասին կծանուցեն, բայց այս դեպքում լուռ են»:
Նշենք, որ խնդրի մասին բազմաթիվ գրառումներ կան նաև սոցիալական տարբեր կայքերում: