Պաղպաղակի մեջ ճիճու է եղել․ «Մարիաննա»-ից հերքում են
copy image url

Պաղպաղակի մեջ ճիճու է եղել․ «Մարիաննա»-ից հերքում են

Ներքին 9 ամիս առաջ - 17:40 17-07-2024
Համացանցում ակտիվ տարածվում է լուսանկար, որում երևում է, որ քաղաքացին «Երևան-Կաթ» ընկերության պաղպաղակի մեջ հայտնաբերել է ճիճու։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Սննդի անվտանգության տեսչական մարմին, որտեղից մեզ տեղեկացրին, որ ծանոթ են խնդրին, սակայն ընթացք տալ չեն կարող, քանի որ բողոքը ամբողջական չէ։

«Առանց մեկնարկի կետի, որտեղից որ ինքը գնել է այդ ապրանքը, մենք որևէ վերահսկողություն սկսել չենք կարող։ Պետք է իմանանք, որովհետև չգիտենք՝ որ պահին ու որտեղից կարող է այսպիսի խնդիր հայտնվել։ Ոչ միայն այդպիսի, այլև ցանկացած խնդիր, անհամապասխանություն սննդի անվտանգության հետ կապված կարող է ցանկացած տեղում հայտնվել։ Քաղաքացին որոշում է, որ պետք է այդպիսի մեծ հրապարակայնություն տա այդ նյութին, ուրեմն ինքը նաև պարտավոր է տեղեկացնել, թե որտեղից է գնել, երբ է գնել, ինչ պայմաններում է հայտնաբերվել այդ ճիճուն»,- նշեց ՍԱՏՄ աշխատակիցը։

Oragir.News-ի դիտարկմանը՝ կարո՞ղ է ճիճուն պաղպաղակի ներսում հայտնվել խանութից, քանի որ նկարներում երևում է, որ ճիճուն հենց ներսում է, ՍԱՏՄ աշխատակիցը նկատեց՝

«Եթե նույնիսկ ներսում է, ո՞վ կարող է վստահ լինել, որ ճիճուն խանութում չի կարող մտնել ներս։ Վերջին մի քանի տարիներին «Երևան-Կաթ»-ի հետ կապված խախտում մենք չենք ունեցել։ Համենայնդեպս, եթե ունենայինք, մենք դա պետք է հրապարակեինք, հրապարակման համար մեզ խնդիր չի եկել։



Oragir.News-ը կապ հաստատեց «Մարիաննա» ընկերության որակի պատասխանատու Սոնա Քոթանջյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց տարածվող լուրը․

«Պաղպաղակի մեջ չէր կարող ճիճու հայտնվել։ Դա պաղպաղակի վերևի հատվածում է դրված։ Անգամ մի քանի տեղ ես նկատեցի, որ գրած էր «անգամ կծել եմ», բայց պաղպաղակը լրիվ իր տեսքը պահպանած է ու վրան է պաղպաղակի։ Արտադրամասում չի կարող նման բան լինել»,- ասաց նա։

Oragir.News-ի դիտարկմանը՝ արդյո՞ք «Մարիաննա» ընկերությունը պնդում է, որ ճիճուն հայտնվել է խանութում, Քոթանջյանը նկատեց՝

«Չեմ կարող ասել որտեղ է եղել, բայց արտադրամասում մենք այդպես բաց չենք թողել։ Նկարի մեջ անգամ հստակ չի երևում, թե դա ինչ է, միանգամից գրում եմն, որ դա ճիճու է»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչներն ավելի վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին և կասեցվել է դրանց արտադրական գործունեությունը։

Նշենք նաև,որ Աննա Հակոբյանի 1 մլն-անոց խնջույքին մասնակցում էր նաև «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ կինը։

Ամենից շատ դիտված