Արտաքին 2 տարի առաջ - 12:13 15-07-2024

Թրամփը մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ ասելով՝ ինչն է փրկել իր կյանքը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր դեմ մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել:

«Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի, այսօր միասին չէինք զրուցի, այնպես չէ՞: Ամենաանհավանականն այն էր, որ ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե ես միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կհարվածեր ուղեղիս հետևին և կանցներ իմ գանգով: Եվ քանի որ էկրանը բարձր էր, ես վեր նայեցի: Կատարյալ շրջադարձ անելու հավանականությունը շատ փոքր էր, ուստի ես այստեղ չպետք է լինեի, պետք է մեռած լինեի», - New York Post-ին ասել է Թրամփը:

Թրամփը նաև գովել է հանրահավաքի ամբոխին, որը հավաքել է 55 հազար մարդ, հանգստություն պահպանելու համար:

«Շատ վայրեր, հատկապես ֆուտբոլային խաղեր, լսվում է մեկ կրակոց, բոլորը վազում են: Այստեղ շատ կրակոցներ եղան ու մարդիկ մնացին»,- ասել է նա և հավելել,- «Ես սիրում եմ նրանց։ Նրանք այնքան մեծ մարդիկ են»:

Թրամփն ասել է նաև, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ աչքերի միջև մեկ կրակոցով»:

Այնուհետև Թրամփը գովել է Գաղտնի ծառայության, անվտանգության աշխատողների արագությունը:

«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին», - հավելել է նա:

Թրամփի խոսքով՝ «գործակալներն այնքան ուժեղ են իրեն բռնել ու գետնին տապալել, որ կոշիկները հագից դուրս են եկել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա