Ներքին 2 տարի առաջ - 23:59 11-07-2024

Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։

Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցնող տարիների ընթացքում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները նվիրումով են իրականացրել իրենց աշխատանքը և նպաստել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի արդյունավետ դասավանդմանը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին տարիների նվիրյալ ու ջանադիր ծառայության համար՝ վերստին անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությանը և մատաղ սերնդին ազգային-հոգևոր արժեհամակարգով կրթելու հրամայականին։

Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց թեմերում պատանի հայորդիների քրիստոնեական դաստիարակության զորացումը, որին իրենց տարիների հարուստ փորձառությամբ կարևոր ծառայություն կարող են մատուցել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։