Մամուլ 2 տարի առաջ - 08:27 11-07-2024

Որոշել են դիմել դատարան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցիները մտադիր են մինչեւ վերջ գնալ՝ ամիսներ ձգվող կուտակային կենսաթոշակների խնդրին լուծում տալու համար։ 2019 թվականից սկսած՝ կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը, Արցախից բռնի տեղահանվելուց հետո, դարձել է անորոշ։ Արցախցիները ՀՀ իշխանություններից պահանջում են՝ ովքեր դիմում են, նրանց գումարները վերադարձնել, քանի որ այդ մարդիկ մտադիր չեն դառնալ ՀՀ քաղաքացի, ուստի նրանց կուտակած գումարները կգնան-կկորչեն։ Պատկան մարմինները` տարբեր պատճառաբանություններով, իրենց վրայից ցրում են պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե իրենք կապ չունեն կուտակային ֆոնդերի հետ։ Մինչդեռ այդ գումարները կուտակվել են ՊԵԿ-ի միջոցով՝ ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերում: Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 35 հազար շահառուի մասին է։

Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ քննարկելու այս հարցը եւ ընտրելու լուծման ճանապարհը։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով։ Շաբաթներ առաջ էլ հարցը քննարկել են ընդդիմադիրների հետ, ճանապարհներից մեկն էլ օրենքում փոփոխությունների միջոցով արդյունքի հասնելն է, սակայն ՔՊ մեծամասնության պարագայում դա գրեթե բացառվում է, ուստի մնում է դատարաններ դիմելը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։