Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 2 տարի առաջ - 14:15 01-07-2024

ԵՄ-ն ուզո՞ւմ է, պատրա՞ստ է. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի մասին

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք, եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի, կամ եթե ես այդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անելուն՝ Փաշինյանը նշեց՝ «անել հանրաքվե, որպեսզի պարզել ժողովրդի կարծիքը... կներեք, ես, որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել Հայաստանի ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»։

«Հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչումն է պրոբլեմը։ Եթե այսօր մենք անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ, երբ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացինեը տալու են հարցեր՝ ի՞նչ, ե՞րբ, ի՞նչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է։ Ես այս հարցերի պատասխաններն այսօր չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, մենք դրանք պետք է գնահատանեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավոր ամենաբարձր ձևով հայտարարել է ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքական կամքի մասին։