Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:19 28-06-2024

Առեղծվածային սպանություն՝ առանց արյան հետքերի. շուն սպանողն ընդունել է մեղքը

Աբրահամյանների ընտանիքը հունիսի 12-ին Նուռնուսի իրենց ամառանոցի շրջակայքում հայտնաբերել է իրենց շան դիակը, ըստ նրանց՝ շան վրա կրակել է Արկադի Միրզոյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Սարգիս Աբրահամյանի հետ, ով մեզ ներկայացրեց դեպքի մանրամասները։ Նա ասաց, որ իրենց շունը շատ մարդամոտ, ընկերասեր շուն էր և ոչ մեկին երբևէ վնաս չի հասցրել, բակի երեխաները միշտ խաղացել են նրա հետ, և շունը ազատ էր ու հաճախ էր գնում զբոսանքի ու ինքնուրույն վերադառնում։

Հունիսի 12-ին՝ ժամը 20։45-ին, կրակոց են լսել։

Ըստ Սարգիս Աբրահամյանի՝ ոչ մեկի մտքով չի անցել, որ իրենց շան վրա կարող էին կրակել։ Բայց քանի որ տանը հյուրեր են ունեցել, ուշադրություն չեն դարձրել կրակոցին։

«Երբ հյուրերը գնացին, և բավականին ուշ էր, դուրս եկանք, սուլեցինք, որ շունը վերադառնա։ Արձագանք չստանալով՝ անհանգստացանք, քանի որ սուլոցի ձայնը լսելուն պես շունը միշտ վերադառնում էր։ Իսկ արդեն առավոտյան շանը գտանք սատկած, մեր տնից մոտ 100 մետր հեռավորության վրա»։

Զրուցակիցը նշեց, որ արյան հետք չի եղել շան վրա, բայց կասկածել են, որ ինչ-որ մեկը կրակել ու սպանել է շանը։

«Համոզվելու համար նայում ենք հարևանի տան տեսախցիկները, տեսախցիկով տեսնում ենք, որ մի մարդ գալիս է, նայում աջ ու ձախ, բայց քանի որ նա բավականին հեռու էր, իր ուրվագիծն է երևում։ Գալիս է, հետ է գնում, մտնում թփերի արանքը։ Մեր շունն ինչ-որ շինության հետևում է լինում։ Կրակոցից անմիջապես հետո շունը վազելով գալիս է ու դաշտում ընկնում, որտեղ նրան հաջորդ առավոտյան գտանք սատկած»։

Աբրահամյանների ընտանիքը հունիսի 14-ին դիմել է Բյուրեղավանի ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե ով է զենքով շրջել բակում, դա էլ հերիք չէ, կենդանի է սպանել։ Դեպքի վայր եկած ոստիկանները տեսնելով շան մարմինը և տեսագրությունները սկսում են իրենց հետաքննությունը, որից մի քանի օր անց Սարգիս Աբրահամյանին զանգահարում և հրավիրում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվում է կրակողի ինքնությունը, որը ընդունել է իր մեղավորությունը։

Պատճառաբանությունը եղել է այն, որ շունը մտել է իր տարածք և կերել ճագարներին։ Սակայն, ըստ շան տերերի, շունն այդ մարդու տանից շատ հեռու է գտնվել, երբ դեպքը եղել է։
Բողոք ներկայացնելուց մեկ շաբաթ անց Սարգիս Աբրահամյանը գնացել է քննչական բաժին՝ իմանալու գործի ընթացքի մասին, բայց գործը քննող քննիչ Զազյան Էդիկը բանավոր կերպով Սարգիսին պատասխանել է, որ զենքը օրինական է։

Սարգիսի այն հարցին՝ թե ի՞նչ իրավունքով է զենք կիրառվել բնակելի տարածքում։ Զազյան Էդիկը խուսափելով պատասխանից, ասել է, որ գործը արդեն ուղարկել է դատախազություն, հավելելով՝ երբ որոշումը գա դատախազությունը կուղարկի իրեն։

Սարգիս Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Աբովյանի ոստիկանության քննիչ Զազյան Էդիկը չի դիմել դատախազություն այս հարցով, քանի որ ինքը կապ հաստատելով դատախազության հետ, տեղեկացել է, որ դեռ նրանց մոտ նման գործ չեն ուղարկել։
Նշենք նաև, որ կենդանիների պաշտպանները, այդ թվում՝ նաև հայտնի կենդանասեր Մարի Տեր-Անտոնյանը դիմել են համապատասխան մարմինների՝ պահանջելով պատիժ կիրառել շանը սպանած անձի նկատմամբ, ով արդեն ընդունել է իր մեղքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան