Ներքին 2 տարի առաջ - 11:05 28-06-2024

«Գյումրու օր» ամենամյա տոնակատարության համար Գյումրիի ավագանին 9 միլիոն է հատկացրել

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`Գյումրիի ավագանու նիստում որոշվել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության համար հատկացնել 9 միլիոն դրամ, իսկ թե գումարն ինչպես է ծախսվելու, հայտնի չէ ինչպես դա լինում է միշտ։Ամեն տարվա պես Գյումրիի քաղաքապետարանը խոստանում է սեպտեմբերին ծախսերի հաշվետությունը մանրամասն ներկայացնել Գյումրիի ավագանու կազմին։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժինը մշտապես կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվում, որը Գյումրիի նման փոքր բյուջե ունեցող քաղաքի համար իսկական շռայլություն է։

Oragir.News-ը գյումրեցիներից հետաքրքրվել է, թե ինչ կարծիքի են քաղաքապետարանի կազմակերպած տոների վերաբերյալ։

Մարիամ Գրիգորյանն ասում է. «Դարձել ենք պարելով մեռնելու գնացող ժողովուրդ։ Ինչ են նշում, ինչերի վրա են ուրախանում։ Հազար հոգս ու դարդ ունի էս քաղաքը, ես չեմ հասկանում, թե էդ ամեն ինչը թողած ինչի վրա են ծախսվում գումարները»,- ասում է գյումրեցի կինը։

Քնարիկ Զաքարյանն էլ ասում է` վատ չէ, քաղաքապետարանը այդ օրը մարդկանց համար տոն է դարձրել։
«Ես չեմ ուզում քննադատել, մարդիկ լավ բան են անում, առանց էն էլ մարդկանց կյանքը բարդ է, հոգսերը շատ են»:

Նշենք նաև, որ հուլիսին Գյումրիում նաեւ անցկացվելու է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը: Այս տարի այն հուլիսի 27-ին կհյուրընկալի Գյումրին, հերթում են Իջևանն ու Եղեգնաձորը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան