Արտաքին 2 տարի առաջ - 00:26 26-06-2024

Իսրայելը պատմական որոշում է կայացրել՝ Յեշիվաների ուսանողները ևս պետք է զորակոչվեն

Իսրայելի գերագույն դատարանը վճռել է, որ Յեշիվաների՝ ուլտրաուղղափառ հրեաների կրթական հաստատությունների ուսանողները ևս պետք է բոլորի հետ հավասար հիմունքներով զորակոչվեն երկրի զինված ուժեր։ Դատարանը կառավարությանը կարգադրել է համապատասխան օրինագիծ մշակել: Փոխանցում է Azatutyun-ը։

Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է 18 տարեկանից բարձր տղաների և աղջիկների համար․ բացառություն են ծայրահեղ ուղղափառները, որոնք ազատված են բանակից։

Դատարանի պատմական որոշումն, ըստ փորձագետների, կազդի ոչ միայն իսրայելական ուղղափառ համայնքի կենսակերպին, այլև կարող է կասկածի տակ դնել Նեթանյահուի կաբինետի հետագա գործունեությունը, որը համարվում է երկրի պատմության մեջ ամենակրոնական կառավարությունը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա