Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
copy image url

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին

Ներքին 9 ամիս առաջ - 12:11 23-06-2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի ՝ Նորին թագավորական մեծություն մեծ դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լյուքսեմբուրգյան գործընկերներին և ժողովրդին Ազգային օրվա՝ Նորին Արքայական Մեծություն Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ:

Կարծում եմ` Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցն արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում ՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,–գրել է ՀՀ ԱԺ նախագահը X-ի իր էջում:

Ամենից շատ դիտված