Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Այրվել են կենցաղային իրեր։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում