Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 21-06-2024

Խաղաղության դարաշրջանը փակվեց, պատերազմն է թակում դուռը

Նիկոլ Փաշինյանի խաղաղության քաղաքականությունը լիակատար ֆիասկոյի եզրին է։ Նույնիսկ ԱԳՆ-ն է կանխատեսում, որ նոյեմբերին Ադրբեջանը նոր ագրեսիա է ձեռնարկելու Հայաստանի դեմ։ Այսպես ԱԳՆ-ն ևս հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղության բանակցությունները, խաղաղության խաչմերուկի նախագիծը տապալվել են։ ՔՊ-ական իշխանությունն այս ընթացքում չի կարողացել ձևավորել անացվտանգային այնպիսի երաշխիքներ, որ կարողանա չեզոքացնել պատերազմի ռիսկը։ Նույնիսկ՝ պատերազմի լեգիտիմությունից չեն զրկել ագրեսորին։ Ավելին՝ ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշում է ադրբեջանական ագրեսիայի ամիսը։

Մինչ այս հայտարարությունը՝ ՔՊ-ական իշխանությունները հույս էին տալիս, թե եվրոպացի քաղաքացիական դիտորդները զսպում են և առաջիկայում ևս կարող են զսպել ադրբեջանական ագրեսիան։ Իսկ Փաշինյանն իր հերթին ասում էր, որ մարդիկ, որոնք նախկինում մտավախություն ունեին, որ թշնամին ցանկացած պահի կարող է հարձակվել, այսօր չեն մտահոգվում, որ վաղը կարող է պատերազմ սկսվել, քանի որ ՔՊ-ական իշխանությունը վարում է խաղաղության բանակցություններ, չեզոքացնում է պատերազմի ռիսկը խաղաղության խաչմերուկ նախագծով և այլն։ Բայց ԱԳՆ-ն այս ամենը մի կողմ դրած, հայտարարում է, որ Ադրբեջանը նոյեմբերին ագարեսիա նախաձեռնելու պլաններ ունի։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը խաբում էր ժողովրդին, թե՞ ՔՊ-ական իշխանության անհաշվենկատ քաղաքականությունն է հանգեցրել այն բանին, որ պատերազմի վտանգը չի չեզոքացվել։

Բանն այն է, որ ՔՊ-ական իշխանությունները տևական ժամանակ խաղում են երկու լարի վրա։ Այսպես կոչված՝ դիվերսիֆիկացման քաղաքականություն են վարում։ Մի կողմից՝ պահպանում են Ռուսաստանի հետ պայմանագրերն ու կուլիսային պայմանավորվածությունները։ Մյուս կողմից՝ սերտացնում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործընկերությունը։ Այս իրավիճակը երկար տևել չէր կարող, քանի որ Արևմուտքն ու Մոսկվան սուր հակամարտության մեջ են և չեն կարող երկար հետևել Նիկոլ Փաշինյանի երկակի խաղին։

Մասնավորապես՝ Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ-ն կջերմացնի ՀԱՊԿ անդամակցումը։ Նրանք ակնկալում են նաև, որ Հայաստանը արտատարածքային միջանցք կտրամադրի Սյունիքով, ինչի մասին գրված է Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։ Այս միջանցքը կյանքի ճանապարհ կդառնա պատժամիջոցների տակ ճռացող Մոսկվայի համար, իսկ հետագայում ահռելի եկամուտներ կարող է մուտքագրել ՌԴ գանձարան։

Արևմուտքն իր հերթին ակնկալում է, որ ՀՀ-ն անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ կիրականացնի։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պարզ ակնարկում են, որ մտադիր չեն անվերջ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եթե վերջինս տեղից չի շարժվում։ Արևմուտքի ակնկալիքների շարքում առաջիկա քայլերից մեկը կարող է դիտվել ԵՄ-ին անդամակցելու հայտը։ Իսկ այս դեպքում ԵՄ-ն ՀՀ-ի առաջ կդնի բարեփոխումներ իրականացնելու պայմաններ։ Դրանց մեծ մասն իրապես նոր մակարդակի վրա կբարձրացնի Հայաստանը և զարգացման նոր խթան կդառնա։

Գալով ԱԳՆ հայտարարությանը, կարելի է նկատել, որ ՀՀ իշխանությունները չեն համարձակվում որևէ ուղղությամբ քայլ անել և դարձյալ ընտրել են լացի լեզուն։ Ենթադրվում է, որ առաջիկայում կրկին կսկսեն խոսել գոյաբանական սպառնալիքից ու կանկարկեն, որ եթե Արևմուտքը չկագնեցնի ռուս-ադրբեջանական հարձակումը, ապա Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել հերթական կապիտուլյացիան։ Այդպես եղել է 2020-ին։ Եվ եթե հիմա իշխանությունը իրական քայլ չանի, ապա նույնը կարող է կրկնվել 2024-ի վերջին։

ԱԳՆ-ի և Փաշինյանի խոսքերի այսպիսի հակասություն եղել է նաև նախկինում։ Տակավին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պարզ ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։ Իսկ մի քանի րոպե անց Արարատ Միրզոյանը սրբագրեց Փաշինյանի խոսքը։ Նկատենք, որ իրարամերժ այս հայտարարություններից հետո Մոսկվան հիմք ընդունեց ԱԳ նախարարի խոսքը։ Այսինքն՝ ԱԳ նախարարի ասածն ավելի լուրջ և իրական համարվեց։ Հետևաբար՝ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի հավանական ագրեսիայի վերաբերյալ ավելի հավաստի է ու լուրջ, քան Նիկոլ Փաշինյանի գունավոր ճառերը խաղաղության դարաշրջանի բացման մասին։ Պատկերավոր ասած՝ խաղաղության դարաշրջանը փակվեց, պատերազմն է թակում դուռը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում