Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 20-06-2024

«Ըստ էության»․ Մի ժամանակ կոչվում էր թալանչիություն, հիմա `«Իմ քայլը» հիմնադրամ. Էդգար Ղազարյան

«Մենք գործ ունենք շատ լուրջ դիմադրության հետ՝ հանցավոր ռեժիմի, որը որ ունի առնվազն երկու թուրքական պետությունների աջակցությունը։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի և Թուրքիայի»։

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Դրա հետ միասին կա նաև այլ օտար աջակցություն, հետևաբար մեր ազգային բաղադրիչը, որը չունի ոչ լուրջ քաղաքական հենք, այսինքն՝ քաղաքական չի իր բնույթով այդ շարժումը, ոչ ֆինանսական։ Դժվար է միանգամից ճեղքել այդ ամբողջ դիմադրությունը»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին ՔՊ-ն չմասնակցեց, Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի չորրորդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորները պարտավոր են մասնակցել ԱԺ նիստերին՝ լինեն դրանք հերթական նիստեր, թե արտահերթ նիստեր։

«Նիստին չմասնակցելը նշանակում է օրենքի կոպտագույն խախտում պատգամավորի կողմից։ Նիստին մասնակցելու չմասնակցելու քվեարկությամբ այս կամ այն դիրքորոշումը արտահայտելը պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի որոշումը առանձին վերցրած։ Մենք տեսանք մի իրականություն, որ որոշումները կայացնում են պատգամավորները առանձին վերցրած՝ այլ խմբով։ Սա դարձյալ օրենքի խախտում է։ Սա վկայում է մի բանի մասին, որ գոյություն ունի անհատ կամ մի խումբ, որ Աժ պատգամավորների վրա ազդեցություն ունի»,-նշեց նախկին դեսպանը։

Խոսելով Ոսկեպարում տեղադրված փշալարերով ցանկապատի մասին՝ Ղազարյանը ասաց․ «Սա մեր երկրի 21-րդ դարի նոր անվտանգային համակարգն է, նոր տեխնոլոգիաներ են՝ ծառեր և փշալարեր։ Ինձ թվում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակից արդեն կկիրառվեն անվտանգության էլեկտրոնային համակարգեր։ Օրինակ Ճակատեն գյուղի բնակիչների համար հատուկ հավելված կստեղծվի։ Իրենք իրենց հեռախոսների մեջ կներբեռնեն այդ հատուկ հավելվածը և իրենց անվտանգությունը կապահովվի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից