Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 05-11-2025

Ըստ էության. Դուխով Նիկոլը հիմա էլ ուզում է «սուրբ» Նիկոլ դառնալ. Խաչիկ Մանուկյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին։

Նրա հետ խոսել ենք նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրությունների ակնկալիքների, շանսերի, ընթացող քարոզարշավի էթիկական և իրավական նորմերի պահպանման, պնդումների, որ պոետը չի կարող քաղաք ղեկավարել, կաթողիկոսի դեմ արշավի ՏԻՄ ընտրությունների հետ կապված լինելու, չընտրվելու դեպքում քաղաքական գործունեությունը շարունակելու, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, պոեզիայի վրա քաղաքականության ազդեցության, 2026-ի ընտրութուններում Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը դուրս է հայկական արժեհամակարգից։

«Իրենք դուրս են հայկական արժեհամակարգից,ազգային իղձ չունեն, բա եկել եք ի՞նչ անեք իմ երկրում, արա՛, գնացեք Թուրքիայում ձեր թուրքական իղձը իրականացրեք Իրենք փոշու զանգվածներ են, որը կամ փոշեկուլներով կուլ կտան, կամ կանցնեն հայերի ոտքերի տակ»,- ասաց նա։

Մանուկյանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է նոր աղանդ։

«Ունենք կյանքի խոսք աղանդ, հիմա Նիկոլը ստեղծում է մահվան լռություն նոր աղանդը։ Կարգալույծ եղածը չի ֆայմում, որ սուրբ Նիկոլի պատկերը ստեղծի կախի, որ ինքն էլ գա ինքը իր նկարի տակ մոմ վառի։ Դուխով Նիկոլը հիմա էլ ուզում է դառնալ սուրբ Նիկոլ։ Մեր զավակների արյունը խմած այդ վամպիրը չարքապատկան գոյություն է»,- նշեց նա։

Խոսելով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ուեցած շանսերի մասին, Մանուկյանը նկատեց, որ իմ թիմը եկել է հաղթած, եկել է որպես հայոց արժեքները վեր հանող թիմ։

Մանրամասները՝տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին