Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։ Այս մասին
Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Պետրոսյանը։
Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։