Արտաքին 2 տարի առաջ - 17:04 16-06-2024

Կիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածից

Կիպրոսի առողջապահության ծառայության պաշտոնյան հայտնել է, որ երկու տարեց մարդ է մահացել ջերմային հարվածից մեկ շաբաթ տևած շոգից հետո, երբ հունիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Միջերկրական ծովի արևելյան կղզում, հաղորդում է PA Media-ն: Փոխանցում է News.am-ը։

Եվս երեք տարեց հիվանդ ծանր վիճակում է, հայտնել է Առողջապահության պետական ​​կազմակերպության ներկայացուցիչ Խարալամբոս Խարիլաուն։

Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում 40 աստիճան C-ից բարձր է եղել:

Բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները խոչընդոտել են նաև հրշեջների աշխատանքին, այդ թվում՝ մայրաքաղաք Նիկոսիայի հարավ-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում, որտեղ այրվել է ավելի քան 3,2 քառ․ կմ անտառ, ինչը սպառնում է մի ամբողջ գյուղի։

Անցյալ շաբաթ Պաֆոս կղզու արևմտյան շրջանի երկու գյուղի 49 բնակիչ տարհանվել և տեղավորվել էր հյուրանոցներում, քանի որ անտառային հրդեհը սպառնում էր նրանց տներին։ Հունաստանից և Հորդանանից ժամանած ինքնաթիռները միացել են հրդեհաշիջման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան