Արտաքին 2 տարի առաջ - 21:51 15-06-2024

Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Սրանք երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևի անբավարար աջակցության համար, վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ և հանդիպել միջազգային ֆորումների շրջանակում, սակայն ուղիղ հանդիպումներ չեն եղել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Էրմարքը և փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Զուրաբիշվիլին բարձրացրել է Վրաստանի 22-ամյա քաղաքացի Մամուկա Գացերելիայի հարցը, ով կռվել է Ուկրաինայի կողմից և գերեվարվել Ռուսաստանի կողմից։ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել այս հարցի շուրջ, հաղորդում է վարչակազմը։

Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Զելենսկիին՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ Կիևն ու Թբիլիսին միասին կշարունակեն եվրաինտեգրման ուղին։

«Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է։ Խաղաղությունը Վրաստանում, Ուկրաինայում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անհրաժեշտ և կարևոր է դրա հետագա զարգացման համար»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա այս շաբաթավերջին Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում։

Գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան