Չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները կողմնապահ էին. քաղաքագետ
copy image url

Չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները կողմնապահ էին. քաղաքագետ

Ներքին 10 ամիս առաջ - 17:20 14-06-2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսապանատունը երեկ հայտարարություններ էր տարածել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին, որտեղ նշվում էր՝

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։

Դեսպանատան երկրորդ հայտարարության մեջ նշվում էր՝

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում տեղի ունեցող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունք իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։

Oragir. News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Արմեն Վարդանյանից, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Իմ կարծիքով՝ դա շատ հավասարակշռված ու նորմալ հայտարարություն էր, որտեղ նաև մատնանշում էին կողմերի իրավունքներն ու ազատությունը իրենց գործողությունները կատարելու և իրավունքներն իրացնելու ժամանակ։ Եվ ես չեմ կարծում, որ սա կողմնապահ հայտարարություն էր, որտեղ կոչ էր արվում ցուցարարներին չանցնել իրենց թույլատրելի սահմանները։ Մյուս դեպքում էլ իշխանություններին կոչ էր արվում անհամաչափ ուժ չգործադրել և շարժվել սահմանված օրենքով»։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել բախում ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանները կիրառել են լուսաձայնային նռնակներ, վիրավորվել է 101 մարդ։

Ձեզ գուցե հետաքրքրի