Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:26 11-06-2024

Այս մարդիկ ԱԺ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա․ Բագրատ Սրբազան

Արդեն երրորդ օրն է՝ Սրբազան շարժումը փակ է պահում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։

Բագրատ Սրբազանն օրվա ամփոփումն սկսեց աղոթքով։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներից։

«Դուք կազմում եք այն կարևոր կորիզը, այն կարևոր հատվածը, որն անտրտունջ, հազար ու մի տեսակ հարցեր ու մտահոգություններ ունենալով մտքի մեջ, անտրտունջ լծված է այս ճշմարտության համար պայքարին, և դա անխուսափելիորեն մեզ տանելու է հաղոթանակի՝ անկախ նրանից, թե այս շենքից ինչ են խոսելու»,-ասաց նա։

Սրբազանը շեշտեց, որ այս շարժումն ավելին է, քան որևէ մեկին իր աթոռից պոկելը և ուրիշ աթոռի վրա դնելը։

«Գիշերվա ժամերին խորհել եմ, մտածել, սարսափելի է թվում, թե կյանքդ ում է վստահված, մեր կյանքը ստախոսներին, արժեք չունեցող մարդկանց է վստահված»,- Բաղրամյան պողոտայում ամփոփելով օրը` ասաց Սրբազանը:

Նա ընդգծեց` իշխանությունը պետք է անցնցում ու խաղաղ հեռանա:

«Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ ԱԺ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա»,- հավելեց Սրբազանը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը