Արտաքին 2 տարի առաջ - 13:51 09-06-2024

Իսրայելի ուժերը չորս պատանդի են ազատագրել Գազայում

Իսրայելցի հարյուրավոր զինծառայողներ են մասնակցել Գազայի հատվածում հատուկ գործողությանը՝ ուղղված Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումից չորս պատանդների ազատագրմանը, հայտարարել է Իսրայելի զինված ուժերի խոսնակը: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Դանիել Հագարիի փոխանցմամբ՝ շաբաթներ պլանավորված գործողության ընթացքում «Համաս»-ի կրակից ոստիկանության սպա է վիրավորվել:

Ըստ Հագարիի՝ պատանդները պահվում էին Գազայի հատվածի ալ-Նուսեյրաթ քաղաքի արվարձանի երկու տներում:

«Համաս»-ի անանուն պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինն ամիս հետո չորս պատանդի ազատագրումը «ձախողման, այլ ոչ թե ձեռքբերման նշան է»:

Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցում է 36 հազար 700-ը:

Իսրայելի տվյալներով՝ պատանդներից 116-ը մնում են անազատության մեջ, շուրջ չորս տասնյակը մահացած կամ անհետ կորած են ճանաչվել:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան