Արտաքին 2 տարի առաջ - 23:54 05-06-2024

Պաղեստինին աջակցող ակցիա է անցկացվել Ստամբուլում

Ստամբուլում գտնվող Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի հրապարակում բողոքի ակցիա է անցկացվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող ռազմագործողությունների դեմ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Բողոքի ակցիան կազմակերպվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) երիտասարդական թևի անդամների կողմից։

Ակցիան կրել է «Say Stop» անունը և ուղեկցվել պաստառների հետևյալ գրառումներով․
«Մահմեդականը չի խոնարհվում ճնշումների առաջ»
«Մի՛ լռիր և մի՛ դարձիր ցեղասպանության համախոհ»
«Էյ, աշխարհ, քանի՞ երեխա դեռ պետք է մեռնի»
«Պաղեստինն անպայման անկախ է լինելու»
«Ամենուր Պաղեստին, ամենուր Գազա»
«Իսրայելը պատերազմական հանցագործ է»։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև բախումները սկսվել են դեռևս 2023-ի հոկտեմբերի 7-ից։ Մինչ օրս դրան ավելի քան 36․000 մարդ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան