Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:41 04-06-2024

Կրկին շուն են սպանել. Արմինե Դավթյանը պահանջում է իր շան դիակը

Շների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը շարունակվում են։ Օրեր առաջ բլոգեր Արմինե Դավթյանն է ահազանգ բարձրացրել իր շանը սատկացնելու փաստով և հանրային աջակցություն հայցել։

Նա նշում է, որ երկրից բացակայելու պատճառով իր շանը տարել է կենդանիների համար նախատեսված AMIRA Vet առողջության կենտրոն: Որոշ ժամանակ անց Արմինեի մորը հայտնել են շան սատկելու մասին։ Լուրը իմանալով՝ Արմինե Դավթյանը բարկացած զանգահարել է կենտրոնի տնօրեն Արթուր Տոսունյանին, սակայն վերջինս անպատասխան է թողել նրա զանգերը։

Արմինեին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցի աշխատակիցներից մեկի հետ, որն ասել է, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ։ Դրանից հետո Արմինեն մեղադրել է հյուրանոցի տնօրենին և անձնակազմին իր շանը միտումնավոր սպանելու մեջ ու պահանջել շան դիակը։ Սակայն այդ ժամանակ խոսակցությանը խառնվել է նաև Արթուր Տոսունյանը և նշել, որ շան դիակը չկա, և ինքն այդ թեմայով խոսել է Արմինեի ծնողի հետ։ Սակայն Արմինեն չի հաշտվում եղելության հետ և խնդրում է բոլորին իրենց սոցհարթակներում կիսվել տեսանյութով։

Oragir.News-ը Արմինե Դավթյանի հետ փորձել է կապի դուրս գալ, սակայն նա չի արձագանքել մեր հարցումներին։

Oragir.News-ը կապ է հաստատել նաև AMIRA Vet կենդանիների առողջության կենտրոնի հետ, սակայն նրանք ևս հրաժարվել են պատասխանել մեր հարցերին։

Նշենք, որ սա շուն սպանելու առաջին դեպքը չէ։ Անցյալ տարի դեկտեմբերին Հրազդանում շների առանձնակի դաժանությամբ սպանդ էր տեղի ունեցել, ինչի առիթով կենդանասերները բողոքի ցույց էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի