Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:16 02-06-2024

Ցավոք, չհայտնաբերվեց ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը. փաստաբան

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Արսեն Բաբայանը, որն այսօր գործընկերների հետ Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում իրականացրեց բողոքի խորհրդանշական գործողություն, հայտարարել է, որ չեն հայտնաբերվել ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը:

«Սահմանազատել ենք դեպքի վայրը և պահպանում ենք։ Հասցրեցին ահագին հետքեր հայտնաբերել (ոստիկանական հայհոյանքներ, անպարկեշտ խոսքեր և այլն)։

Ցավոք, չհայտնաբերվեց ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը, որը գետնին էր հայտնվել օրեր առաջ հենց այս վայրում, երբ մի քանի տասնյակ ոստիկաններ հարձակվել էին միայնակ ԱԺ պատգամավորի վրա և վայրենություն էին կատարում»,- Facebook-ում գրել է Բաբայանը:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին