Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 17:29 21-10-2026

Հրդեհային անվտանգության խախտումների պատճառով կապարակնքվել է «ԴՈՄՈՒՍ»-ի առևտրի կենտրոնը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Դավիթ Բեկ 110 հասցեում «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող առևտրի օբյեկտում՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի կարգադրագրի պահանջների կատարման նպատակով։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մոտ մեկ տասնյակի հասնող խախտումներ։

Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում գործող առևտրի կենտրոնի աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին կապարակնքվել է նշված առևտրի օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան

Ձեզ գուցե հետաքրքրի