ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստում»,-գրել է նա: