Արտաքին 2 տարի առաջ - 17:12 01-06-2024

Սանկտ Պետերբուրգի գերեզմանատանը դրվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը

«Վագներ» ՄՌԿ սեփականատեր Եվգենի Պրիգոժինի գերեզմանին Սանկտ Պետերբուրգի Պորոխովյան գերեզմանատանը այսօր՝ հունիսի 1-ին բացվել է հուշարձան՝ ի պատիվ նրա։ Արարողությոնը նվիրված է նրա ծննդյան օրվան։ Հուշարձանին ծաղիկներ են դրել ՄՌԿ մի քանի մասնակիցներ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Տեղի «Բումագա» պարբերականը տեղեկացրել է, որ մարդիկ մոտենում են գերեզմանին մի քանի րոպեն մեկ։ Գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ բոլորին զննում են ոստիկանները։ Նախատեսվում է գերեզմանից հատուկ ուղի սարքել Ռյաբովի խճուղի դուրս գալու համար։

Եվգենի Պրիգոժինը զոհվել է 2023թ. օգոստոսի 23-ին Տվերի մարզում նրա Embraer բիզնես-ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Ինքնաթիռում էին գտնվում «Վագներ» ՄՌԿ հրամանատար Դմիտրի Ուտկինը եւ էլի ութ մարդ, ոչ ոք ողջ չի մնացել։ Ապրիլի 5-ին Պրիգոժինի եւ Ուտկինի հուշարձան էր բացվել ժամատան տարածքում, Մոլկինոյից (Կրասնոդարի երկրամասի Գորյաչի կլյուչ քաղաք) ոչ հեռու։ Պատվանդանին անունների եւ ազգանունների փոխարեն գրված են նրանց ազդականչերը՝ Առաջին եւ Իններորդ։ Պետերբուրգում ՄՌԿ-ի հիմնադրի հուշարձանը դրվել է մայիսի 29-ին։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան