Ուղիղ եթեր
Նիկոլ-Բագրատ լուսանկարը պատռեց ՔՊ-ականների դիմակները
copy image url

Նիկոլ-Բագրատ լուսանկարը պատռեց ՔՊ-ականների դիմակները

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 10:30 01-06-2024
Մայիսի 30-ին համացանցում տարածվեց Բագրատ Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի 6 տարվա վաղեմության մի լուսանկար։ Տարածողները մեծ մասամբ՝ ՔՊ համակիրներն են, որոնց համար ուշագրավ է այն ամենը, ինչն առնչվում է Նիկոլ Փաշինյանին և Բագրատ Սրբազանին։ Փաշինյանի նկատմամբ ՔՊ համակիրները մշտապես դրական կարծիք են հայտնում, իսկ Բագրատ Սրբազանի վերաբերյալ՝ բացասական։ Այս դեպքում ՔՊ համակիրները ընկել են երկու քարի արանքում, քանի որ տեսել են երկուսին միասին, կողք կողքի, նույն լուսանկարում։

ՔՊ-ականների արձագանքների մեծ մասում սևեռումն արված է Բագրատ Սրբազանի վրա, չնկատելով կողքի կանգնած մարդուն։ Որոշ օգտատերեր այնպիսի գրառումներ են արել այս լուսանկարի տակ, որ տպավորություն է ստեղծվել, թե Փաշինյանն արժանի չէր, որ Բագրատ Սրբազանը նրա հետ նկարվեր։ Այս զավեշտալի արձագանքները հանրային քննարկման առարկա են դարձել։ Առաջ է քաշվում 5 վարկած։

Առաջին վարկածով՝ ՔՊ-ականները տարբեր պատճառներով ձևացնում են, թե հարգում կամ սիրում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս լուսանկարը տեսնելով, նրանք առիթը բաց չեն թողել քողարկված, անուղղակի վիրավորելու Նիկոլ Փաշինյանին։ Դա հասկանալի է, քանի որ մարդկանց մեծ մասը տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ։ Մեկը՝ աշխատանքի, մյուսը բիզնեսի, մեկ ուրիշը հովանավորված է, և այլն։ Եվ նրանց մեծ մասին թվում է, թե եթե Նիկոլ Փաշինյանի կամ իշխանությունների հասցեին վատ բան ասի, ապա կարող է զրկվել աշխատանքից, շահույթից, դիրքից, պաշտոնից, արտոնություններից և այլն։ Այսպիսի կախվածությունը շատերին է նյարդայնացնում։ Եվ նրանք պատեհ առիթ են փնտրում անուղղակի վիրավորելու Նիկոլ Փաշինյանին։

Երկրորդ վարկածով ենթադրվում է, որ ՔՊ համակիրները չեն կարողացել հասկանալ, թե ինչու Բագրատ Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարում Փաշինյանն ընկճված է երևում։ Նրանց համար Փաշինյանը հերոս է։ Հետևաբար՝ նրանք անուղղակի վիրավորում են Սրբազանի կողքին կանգնած Փաշինյանին, հասկացնելով, որ այս ընկճված դիրքում հայտնված Փաշինյանին չեն ուզում կրկին տեսնել։

Որոշ օգտատերեր սխալ ենթադրություն են արել, թե Սրբազանի հռչակած հաշտության օրկարագն արդեն հաղթել է։ Երրորդ վարկածով ենթադրվում է, որ ՔՊ-ական համակիրներին այս հեռանկարը սարսափեցրել է։ Նրանք այս լուսանկարին նայելիս, պատկերացրել են, թե Նիկոլ Փաշինյանն իրենց լքել է, հաշտվել Բագրատ Սրբազանի հետ, իսկ իր գործած բոլոր սխալները բարդել ՔՊ շարքային անդամների և համակիրների վրա։ Այս հեռանկարը խիստ զայրացրել է ՔՊ օգտատերերին։ Եվ նրանք չեն կարողացել զսպել իրենց զայրույթն ու այն թափել իրենց լքած, դավաճանած Փաշինյանի վրա։

Քննարկվում են նաև չորրորդ վարկածն, ըստ որի լուսանկարին նայելով, ՔՊ համակիրները, պարզապես, չեն կողմնորոշվել, թե ինչ անեն։ Եթե Սրբազանի մասին վատ բան ասեն, ապա այդ վատ բանը կարող է կպնել նաև Փաշինյանին։ Եթե լավ բան ասեն Փաշինյանի հասցեին, ապա այն կարող է տարածվել նաև Սրբազանի վրա։ Եվ այդ շփոթության պատճառով Սրբազանի և Փաշինյանի համատեղ լուսանկարի տակ Փաշինյանին վիրավորող գրառումներ են արել անզգուշաբար։

Սոցիալ հոգեբանական ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ համակիրների մեծ մասը հոգեբանական խնդիրներ ունեն, համարժեք չեն ընկալում իրականությունը, հեշտությամբ տրվում են մանիպուլյացիայի, դրսևորում են ոչ համարժեք վարք։ Հինգերորդ վարկածով ենթադրվում է, որ Բագրատ Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը մարդկանց մոտ առաջացրել է ընկալման խզում։ Մարդիկ չեն հասկացել, թե ինչպես կարող է իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանը կանգնել Բագրատ Սրբազանի կողքին, որը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Ընկալման խզումը առաջ է բերել ոչ համարժեք վարք, որն էլ արտահայտվել է Փաշինյանին վիրավորող գրառման տեսքով։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տարածումն ու դրա տակ ՔՊ-ականների գրառումները պատռեցին ՔՊ-ականների դիմակները, ցույց տվեցին, որ ՔՊ շարքերում շատ են Փաշինյանին ձևական սիրող, իրականությունը ոչ համարժեք ընկալող, Փաշինյանի հրաժարականից ու Բագրատ Սրբազանի շարժման հաղթանակից սարսափող մարդիկ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
13:32 Երեկվա առյուծի կաթ խմած գազանը համեստ հարսի պես նստած է Կրեմլում․ Դավիթ Կարապետյան
12:10 Այսօր 6 օր անհետացած երեխայի ծննդյան օրն է
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
16:20 Բյուջեն դատարկվում է․ կենսաթոշակի անցնելու տարիքը կբարձրացվի՞
08:02 Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. Ժողովուրդ
18:28 Լուրջ ճնշում է սկսվել, անհիմն ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին. Մարտուն Գրիգորյան
13:20 Կեղծավորության շքերթ. 300 հազար զոհը, սովը, աքսորը ժպի՞տ են առաջացնում  
20:05 Լիլիթ Աղեկյանին կալանավորել են, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
22:59 Դատապարտելի է, որ պատրիարքը շքանշան է տվել բռնարարին. Շիրակի թեմի քահանա