Ուղիղ եթեր
«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է
copy image url

«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

Ներքին 11 ամիս առաջ - 17:05 30-05-2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան):

Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ.
ճաշարանը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով.
պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից.
չի ունեցել սննդային թափոնների համար նախատեսված փակ բեռնարկղեր։

Հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև
13:48 Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է
11:35 Լուրջ էսկալացիա է սկսվել միջուկային զենք ունեցող երկու երկրների միջև 
11:40 Սահմանին ձյանն ու անձրևին հերթապահող զինվորը ստանում է օրական 1700 դրամ, պարեկը՝ 11 000 դրամ