Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:00 30-05-2024

ԳՇ պետը պիտի վաղուց հասկացած լիներ, որ պատասխանատվություն է կրում իր ասածի համար

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ Գլխավոր շտաբի պետը նկատողություն է անում լրագրողներին` բանակին կամ դրա ենթակառուցվածքներին ու գործառույթներին առնչվող տերմինաբանությանը չտիրապետելու կամ ճիշտ չօգտագործելու վերաբերյալ, ապա պետք է պարզաբանի, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինքը խախտում իր իսկ դրած «նշաձողը»:

Մասնավորապես Ջերմուկից ադրբեջանական զորքերի հետ քաշման վերաբերյալ լրագրողի հարցադրմանն ի պատասխան, ԳՇ պետն ասում է` «դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք»:

Եթե սահմանադրությամբ թիվ մեկ զինվորականն է իշխանական ստատուսչիի ոճով պահանջում, որ հող չհանձնելու պահանջ ներկայացնողները գնան սահման, դա արդեն նորություն է, բայց եթե Ասրյանը չի հիշում, ապա նաև հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքացիները վարժական հավաքից մինչև պատերազմական գործողությունների մասնակցում են օրենքով նախատեսված ձևով:

Ես հասկանում եմ, որ կանոնավոր բանակը կամավորական ջոկատների վերածողներին առհասարակ հետաքրքիր չի, թե քաղաքական իշխանությունը Հայաստանի սահմանն ինչպես է խմբագրում կամ բավարարում ադրբեջանական պահանջները, բայց ԳՇ պետի անադեկվատ պահվածքը նորանոր հարցեր է առաջացնում:

Լրագրողի պնդմանը, որ դուք եք նախկինում ասել, որ մի շարք գործոններով պայմանավորված, այդ զորքերը ստիպված են լինելու դուրս գալ` շրջափակված լինելու, սնուցման հնարավորություն չունենալու և այլն, ԳՇ պետն ասում է` «լսի, տես քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխաններ պետք է տամ ու դուք մի հրահրեք ինձ»:

Սա մոտավորապես նշանակում է` դե բան է ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս:

ԳՇ պետը պետք է վաղուց հասկացած լիներ, որ առաջին հերթին որպես ուսադիր կրող ու կոնկրետ իրավասություններ ունեցող անձ, պատասխանատվություն է կրում իր ասածի և արածի համար, իսկ եթե դրանք զուտ օդում արձակած «խոլոստոյ» կրակոցներ էին, ապա պետք է պատրաստ լինի, որ լրագրողներից ու, առհասարակ, հասարակությունից դրան համարժեք գնահատականի, որակման և վերաբերմունքի կարժանանա»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի