Ներքին 2 տարի առաջ - 17:30 28-05-2024

Ըստ ՆԳՆ-ի՝ կամավորներ պետք չեն, իսկ ինչ-որ մարդիկ աղաչում են, որ կամավորներ գան օգնության

Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդին մեծ վնասներ է կրում մինչ այսօր։

Այսօր՝ մայիսի 28-ին, վաղ առավոտից համացանցը լցված է հայտարարություններով, որտեղ օգտատերերը փնտրում են կամավորներ անկախ սեռից և տարիքից։

Չնայած այս ամենի, ՆԳՆ Փրկարար ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ներկա պահին իրենց ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար։

Իսկ ինչու՞ են մարդիկ հենց այսօր սկսել փնտրել կամավորներ։ Գուցե հասկացե՞լ են, որ սա ՆԳՆ-ի հերթական փուչ հայտարարությունն է, և եթե հենվեն այդ հայտարարության վրա մարդկային և նյութական կորուստները կհասնեն ահռելի չափերի։

Oragir.News-ը կապ հաստատեց Ալավերդու համայքապետարանի հետ, պարզելու՝ արդյո՞ք այդ մասշտաբի աղետի պարագայում կամավորների կարիք, իրոք, չկա, թե՞ կամավորները երբեք շատ չեն լինում։

Համայնքապետարանի աշխատակից Սուսաննան մեզ հետ զրույցում ասաց, որ կամավորներն անհրաժեշտ են հիմնականում մաքրման աշխատանքների համար․

«Կամավորները անհրաժեշտ են մաքրման ծառայությունների համար, բնակիչներին օգնելու, որովհետև առաջին հարկերը, նկուղներն ամբողջությամբ տիղմով են պատված։ Կամավորների կարիքը դրա հետ է կապված։ Սնունդ հասցնելու, սննդի դասակարգման հետ կապված ևս, թեպետ՝ դա արդեն համայնքապետարանի աշխատակիցներն էլ են բավարարում։ Կամավորները պետք են բնակիչների համար։ Աղջիկ կամավորները հիմանականում ներգրավվում են սննդի դասակարգման աշխատանքներում։ Տղա կամավորները՝ տիղմի մաքրման և այլ առումներով»,-հայտնում են Ալավեդու համայքապետարանից։

Ի դեպ երբ համացանցում կամավորներ խնդրողներին հաղորդագրություն ենք գրում որպես լրագրող և խնդրում մանրամասնել ակնկալվող աշխատանքի մասին տեղեկությունները, նրանք չեն արձագանքում։ Կարելի է ենթադրել, որ կամավորներ խնդրողները ևս վախենում են մամուլի արձագանքներից, խուսափում խնդիրը հանրայնացնելուց և դրանից բխող հարցերից։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան